Մատչելիության հղումներ

Reuters. «Բելգորոդում ռուսական ռազմատրանսպորտային օդանավ է կործանվել»


 Il-76, արխիվ
Il-76, արխիվ

Reuters գործակալության փոխանցմամբ, այսօր կեսօրին Բելգորոդի մարզում ռուսական ռազմատրանսպորտային օդանավ է կործանվել։ Այս մասին հաղորդում են տեղական տելեգրամ-ալիքները՝ պնդելով, որ խոսքը Իլ-76 մակնիշի օդանավի մասին է։

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հաստատել է, որ մարզում «միջադեպ է տեղի ունեցել»։

Պաշտոնյան, սակայն, հավելյալ մանրամասներ չի հաղորդել՝ նշելով միայն, որ դեպքը տեղի է ունեցել Բելգորոդի մարզի Կորոչանի շրջանում։

«Միջադեպի վայրում աշխատում են քննչական խմբի անդամները և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները», - գրել է նահանգապետը։

XS
SM
MD
LG