Առկա է Հայաստանի և Բելգիայի համագործակցության մեծ ներուժ և պետք է համատեղ ջանքեր գործադրել դրա բացահայտման և իրացման համար, այսօր հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ ընդունելով Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնքին:
Ըստ հայկական կողմի՝ փոխվարչապետը Բելգիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տրամաբանությունն ու հիմնական սկզբունքները:
Գրիգորյանն ու Մույնքը քննարկել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր, փոխվարչապետն ընդգծել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման կարևորությունը: