Մատչելիության հղումներ

Աֆղանստանում կիրակի կործանված ռուսական օդանավում 4 հոգի ողջ է մնացել


Բադախշան՝ ինքնաթիռի կործանման շրջանը Աֆղանստանում
Բադախշան՝ ինքնաթիռի կործանման շրջանը Աֆղանստանում

Թալիբների խոսնակն այսօր տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով Աֆղանստանում կիրակի օրը ռուսական օդանավի ավիաաղետից ողջ մնացած մարդկանց։ Նրանք բուժվում են Քաբուլի Սարդար Մոհամադ Դաուդ Խան հիվանդանոցում։

Ռուսաստանի ավիացիոն իշխանությունները կիրակի օրը հայտնեցին, որ օդանավը անհետացել է ռադարների էկրաններից։ Օդանավում 6 մարդ կար։ Ենթադրաբար այն աղետի էր ենթարկվել Աֆղանստանի հյուսիսում։

Թալիբների վարչակազմն այսօր հայտնել է, որ երկու մարդ զոհվել է, իսկ չորսը ողջ են մնացել։ Հրապարակված տեսանյութում փրկվածներից մեկը օգնության համար երախտագիտություն է հայտնում Աֆղանստանի պաշտպանության նախարարության փրկարար թիմին։

Մասնավոր օդանավը Թաիլանդից Հնդկաստանի, Աֆղանստանի, Ուզբկեստանի վրայով ու որոշ կանգառներով գնում էր Մոսկվա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG