Ֆրանսիայի հարավ-արևմուտքում մարդատար մեքենան բախվել է ցուցարար ֆերմերների կողմից ճանապարհը փակած արգելապատնեշին, որի հետևանքով մեկ կին է մահացել, իսկ նրա ամուսինը ու դեռատի աղջիկը ծանր վիրավորվել են։
Մթության մեջ մեքենան բախվել է ճանապարհի վրա ծղոտից հավաքված պատին և կանգ առել՝ բախվելով տրակտորի կցասայլին։
Մեքենայի մեջ գտնվող ամուսնական զույգը ու ևս մեկ մարդ բերման են ենթարկվել ոստիկանություն՝ ոչ կանխամտածված սպանության կասկածանքով։ 44-ամյա վարորդի թեստը ցույց է տվել, որ նա ալկոհոլի կամ դեղերի ազդեցության տակ չի եղել։
Այդ շրջանի պրեֆեկտ Սայմոն Բերթուն մամուլի ասուլիսում հայտնել է, որ մեքենայի մեջ գտնվողները հայեր են, հաղորդում է «Ֆրանս պրես»-ը։