Ադրբեջանում նշում են 1990 թվականի հունվարի 20-ի զոհերի հիշատակի օրը։ Այդ օրը խորհրդային զորքը մտել էր Բաքու, որտեղ հայ բնակչության ջարդեր էին իրականացվում։
Հայերի ջարդերի մասին ադրբեջանական լրատվամիջոցները լռում են։ Հունվարի 20-ը ներկայացվում է, որպես խորհրդային ուժերի դեմ անկախության համար մղված պայքար։ Ըստ ադրբեջանական տվյալների, այդ օրը 147 մարդ է զոհվել, ավելի քան 700-ը վիրավորվել են։
Ադրբեջանի նախագահը կնոջ հետ այցելել է Շեհիդների ծառուղի։ Ադրբեջանում ուղիղ կեսօրին մեկ րոպե լռություն էր հայտարարվել։
«ԱՊԱ» գործակալությունը հաղորդում է, որ հունվարի 20-ը հիշատակվել է նաև Ստեփանակերտում։ Հրապարակված լուսանկարում Ստեփանակերտի հրապարակում մոտավորապես 10 մարդ է կանգնած։