Թուրքիայի ռազմածովային ուժերը համալրվեցին առանց անձնակազմի, ամբողջովին ավտոմատ կառավարվող արագընթաց նավակներով, որոնք հագեցած են ռադիոէլեկտրոնային պայքարի սարքավորումներով։
Առաջին նավերը ռազմածովային ուժերին հանձնելու արարողությանը ներկա է գտնվել երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Նա ասել է, որ այդ կարգի նավերը աշխարհում առաջինն են։
Ռադիոէլեկտրոնային պայքարից բացի Marlin Sida կոչվող նավերը ընդունակ են նաև սպառազինություններ կրել, այդ թվում՝ տորպեդոներ ու կառավարվող հրթիռներ։