Չինաստանում ուրբաթ գիշերը դպրոցական հանրակացարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 13 աշակերտ է զոհվել։ Հաղորդում են չինական պետական լրատվամիջոցները։ Միջադեպը տեղի է ունեցել Հենան նահանգի արական հանրակացարանում։
China Newsweek-ը հայտնում է, որ զոհվածները երրորդ դասարանի աշակերտներ են։ Չինաստանում երրորդ դասարանում սովորաբար 9 տարեկան երեխաներ են սովորում։
The Paper պարբերականը գրում է, որ հանրակացարանը պատկանում է Yingcai մասնավոր գիշերօթիկ դպրոցին, որը մանկապարտեզ ու տարրական դասարանների դպրոց ունի, որի աշակերտներից շատերը գյուղական վայրերից են։