Մատչելիության հղումներ

Կլաարը Երևանից Բաքու չի մեկնի


Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որն այժմ Հայաստանում է, Երևանից հետո Բաքու չի մեկնի։

«Ինչպես գիտեք, Ադրբեջանում հիմա նախընտրական քարոզարշավի շրջան է, այդ պատճառով էլ Բաքու այցելություն այս պահին նախատեսված չէ։ Բայց ԵՄ հատուկ ներկայացուցիչը սերտ կապի մեջ է և պարբերաբար շփվում է նաև Ադրբեջանի ղեկավարության հետ», - «Ազատության»-ը փոխանցել են Կլաարի գրասենյակից։

Օրեր առաջ Երևանում էր ԱՄՆ պետքարտուղարի Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։ Պաշտոնական Երևանը հաղորդեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի այցի հիմնական նպատակն է կազմակերպել եռակողմ հանդիպում Վաշինգտոնում՝ փորձելով առաջ շարժվել խաղաղության պայմանագրի վերջնականացման և ստորագրման հարցում: Սակայն Բոնոն ևս Երևանից հետո Բաքու չայցելեց։ Թե ինչու, պաշտոնապես չպարզաբանվեց։

Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրությունները նշանակված են փետրվարի 7-ին։

XS
SM
MD
LG