Մատչելիության հղումներ

Իտալիայի իրավապահները կալանքի տակ են վերցրել ռուսական բալետի լեգենդ Ռուդոլֆ Նուրիևի նախկին առանձնատունը


Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը կալանքի տակ է վերցրել երկրի հարավում Ամալֆիի դիմաց ընկած փոքր մասնավոր կղզու վրա գտնվող շքեղ առանձնատունը, որը նախկինում պատկանել է ռուսական բալետի աստղ Ռուդոլֆ Նուրիևին։

Սալերնոյի դատախազությունը այսօր հայտնել է, որ իրավապահները որպես կանխարգելիչ միջոցառում հյուրանոցային որոշ օբյեկտներ են կալանել՝ արգելոց կղզում, ենթադրաբար, ինքնակամ շինություններ կառուցելու մեղադրանքով։

Կղզու սեփականատերը Ռուդոլֆ Նուրիևը բալետի ամենահայտի աստղերից էր։ Նրա մահից հետո առանձնատունը ընդգրկվել էր զբոսաշրջային հատուկ երթուղում՝ շաբաթը 300 հազար դոլար արժեքով, ինչը առաջարկում է ներկայիս սեփականատեր In Villas Veritas ընկերությունը։

Կղզում վերջերս անցկացված ստուգումը չթույլատրված մի շարք օբյեկտներ է հայտնաբերել, այս թվում՝ հյուրանոցային կառույցներ, լողավազան և ուղղաթիռների հրապարակ։

Նախկին խորհրդային երկրում բալետի հայտնի արտիստ Ռուդոլֆ Նուրիևը 1961 թվականին Փարիզում հյուրախաղերի ժամանակ քաղաքական ապաստան էր խնդրել։ Նա երկար տարիներ հանդես էր եկել Լոնդոնի Թագավորական բալետում, իսկ 1983-1989 թվականներին Փարիզի Գրանդ օպերայի բալետի խմբի տնօրեն էր։ Ռուդոլֆ Նուրիևը ՁԻԱՀ-ից մահացել է 1993 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG