Մատչելիության հղումներ

Ֆրանսիան «Caesar» տեսակի ինքնագնաց հաուբիցներ է տրամադրում Կիևին


Արխիվ
Արխիվ

Ֆրանսիան «Caesar» տեսակի վեց միավոր ինքնագնաց հաուբից է վաճառել Ուկրաինային, այսօր հայտնել է երկրի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն։

Նա նաև ասել է, որ Փարիզը ամսական 50 գերճշգրիտ հրթիռ է մատակարարելու Ուկրաինային՝ Ռուսաստանի ագրեսիայի դեմ պայքարելու համար։

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ հաուբիցներ արտադրող «Nexter» ընկերությունը զգալիորեն արգացրել է արտադրության ժամկետները, որի արդյունքում այս տարվա ընթացքում 78 միավոր հաուբից պատրաստ կլինի։

Ուկրաինական ուժերը ներկայումս 49 միավոր «Caesar» հաուբիցներ ունեն, որոնք նվիրել են Ֆրանսիան և Դանիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG