Մատչելիության հղումներ

Բիշքեկի մերձակայքում Մի-8 ռազմական ուղղաթիռ է կործանվել


Այսօր Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի մերձակայքում կործանվել է Մի-8 ռազմական ուղղաթիռ, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի մեկ անդամ, ևս 10-ը ՝ վնասվածքներ ստացել։ Ղրղզստանի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ ուղղաթիռի կործանման փաստով նախաքննություն է սկսվել։

«Ազատության» ղրղզական ծառայության փոխանցմամբ՝ մահացու վթարին հաջորդել են մի շարք պաշտոնանկություններ, աշխատանքից հեռացված պաշտոնյաների անունները չեն հրապարակվել։

Մի-8 ուղղաթիռն օգտագործվում է հիմնականում նախկին խորհրդային երկրների ռազմական և քաղաքացիական օպերատորների կողմից: Մի-8-ի վթարների պատճառ է հաճախ նշվում վատ սպասարկումը, անվտանգության կանոնների խախտումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG