Մատչելիության հղումներ

Վահագն Խաչատուրյանն ու Բելգիայի թագավորը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը


Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Բելգիայի թագավոր Ֆիլիպը Դավոսում կայացած հանդիպմանը քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանային իրավիճակը։

Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ նրանք անդրադարձել են նաև Հայաստանի և Բելգիայի միջև բարեկամական հարաբերություններին, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը:

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆիլիպ թագավորին հրավիրել է Հայաստան:

Նախագահը Դավոս է մեկնել Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF) շվեյցարական ոչ կառավարական կազմակերպություն է։ Այն 1971 թվականից ամենամյա հանդիպումներ է անցկացնում բիզնեսի առաջատար ներկայացուցիչների, քաղաքական առաջնորդների ու տարբեր ոլորտների փորձագետների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG