Հայաստանի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց մշակույթի գործիչներին, կրթության ոլորտի աշխատողներին, լրագրողներին վաստակավորի կոչումներ այլևս չշնորհելու օրինագիծը։ Կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ՝ 31-ը։
Քննարկումների ժամանակ իշխող ուժի ներկայացուցիչները պնդում էին, որ վաստակավոր կոչումները մնացել են նախկին Խորհրդային միությունից և բացասաբար են անդրադառնում առողջ մրցակցության վրա։
Գործող օրենսդրությամբ 17 բնագավառներում վաստակավորի կոչումներ են սահմանված։ Օրենքը ընդունվելու դեպքում նախկինում վաստակավորի կոչումներ ստացած անձինք պահպանելու են այն։