Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր լրագրողներին ասել է, թե Ռուսաստանի մայրաքաղաքը Իրկուտսկ տեղափոխելու նախաձեռնությունը իրագործելի չէ։
Նա նշել է, որ այդ առաջարկով նամակը չի կարդացել, բայց բովանդակության մասին տեղյակ է լրատվամիջոցների հրապարակումներից։
Ավելի վաղ Յակուտիայի SakhaLife պարբերականը հրապարակել էր պատմական գիտությունների թեկնածու Աֆանասի Նիկոլաևի նամակը, որտեղ նա Ռուսաստանի ղեկավարությանն առաջարկում է մայրաքաղաքը տեղափոխել Իրկուտսկ, ինչը թույլ կտա ապահովել Ռուսաստանի եվրոպական և ասիական մասերի հավասարակշիռ զարգացումը։