Մատչելիության հղումներ

Նոբելյան մրցանակի իրանցի դափնեկրի բանտարկության ժամկետը երկարաձգվել է


2023 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի իրանցի դափնեկիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը երկարաձգվել է։ Այս մասին տեղեկացրել են նրա ընտանիքի անդամները՝ նշելով, որ դատարանը Մոհամադիին դատապարտել է ևս 15 ամսվա ազատազրկման՝ «իսլամական հանրապետության դեմ հակաքարոզչություն ծավալելու համար»։

Բացի այդ դատարանի վճռել է, որ բանտից դուրս գալուց հետո ևս երկու տարի Մոհամադին զրկված է լինելու կապի միջոցներից օգտվելու, Իրանից հեռանալու և քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքներից։

Մոհամադին Իրանի ամենահայտնի իրավապաշտպաններից մեկն է։ Ընդհանուր առմամբ նա ձերբակալվել է 13 և դատապարտվել 5 անգամ, այդ թվում՝ մտրակի 154 հարվածների և 31 տարվա ազատազրկման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG