Մատչելիության հղումներ

Առնվազն երկու զոհ՝ Բաքվում տեղի ունեցած պայթյունի հետևանքով


Բաքվի Բինագադիի շրջանում այսօր կեսօրին տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ նշելով, որ պայթյունը տեղի է ունեցել այստեղ գործող կահույքի արտադրամասում։

Գործակալությունը նաև հաղորդում է, որ ոչ պաշտոնական աղբյուրների պնդմամբ, պայթյունի հետևանքով մեծաթիվ տուժածներ կան։ Այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ միջադեպից անմիջապես հետո դեպքի վայր 15 շտապ օգնության մեքենա է ժամանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG