Կոպենհագենում տեղի է ունենում Մարգրետե Երկրորդի գահը իր որդուն՝ գահաժառանգ արքայազն Ֆրեդերիկին հանձնելու արարողությունը։
Դանիայի թագուհին ամանորյա հեռուստաուղերձում հայտարարել է գահից հրաժարվելու իր անսպասելի որոշման մասին։ Նա Դանիայի առաջին միապետն է, որը հրաժարվում է գահից գրեթե 900 տարվա ընթացքում:
Մարգրետե II-ը 83 տարեկան է։ Նա թագադրվել է 1972 թ։ Մեծ Բրիտանիայի թագուհու մահից հետո Դանիայի միապետի գահակալությունը դարձավ ամենաերկարը Եվրոպայում։
Դանիայում միապետը չունի իրական իշխանություն, նա չի մասնակցում ներքին քաղաքականությանը։ Քաղաքական կուրսը որոշում է կառավարությունը, որին նշանակում է ընտրված խորհրդարանը։
Դանիայի նոր թագավորը 55 տարեկան է։