Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քերին լքում է Բայդենի վարչակազմը


ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջոն Քերին պատրաստվում է այս ձմռանը թողնել իր պաշտոնը և շարունակել օգնել Ջո Բայդենին նախընտրական քարոզարշավում։

80-ամյա Քերին նշել է, որ հաշվի առնելով ընտրությունների տարի լինեը՝ հրաժարական է տալիս, բայց չի թողնի կլիմայի խնդիրների հարցը։ NBC News-ին նա նաև ասել է, որ կանի ամեն ինչ՝ օգնելու նախագահ Բայդենի վերընտրմանը։

Ջոն Քերին նախկին պետքարտուղար է և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ։ Նա Դեմոկրատական կուսակցության թեկնածուն էր նախագահի պաշտոնում 2004 թվականին, սակայն պարտվեց Ջորջ Բուշ կրտսերին:

ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG