Մատչելիության հղումներ

Կորել է կապը զինծառայողի հետ. ՊՆ


Հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՊՆ զինծառայող Բ. Մ.-ի հետ, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Չնայած սաստիկ բքին և մառախուղին՝ մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ, փոխանցում եմ պաշտպանական գերատեսչությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG