Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ փաստեր է պահանջում. Զախարովա


Մոսկվան պնդում է՝ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում իրականացրել են փաստաթղթով ստանձնած բոլոր պարտավորությունները, ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ պնդումներին՝ ռուսական կողմը փաստեր է պահանջում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է Ղարաբաղում էթնիկ զտումների մեղադրանքներին, մենք ցանկանում ենք, որպեսզի փաստեր ներկայացվեն։ Եթե կա որևէ փաստաթուղթ ինչ-որ միջազգային կազմակերպություններից, որոնց Երևանում հեղինակավոր են համարում՝ օրինակ ՄԱԿ կամ այլ կազմակերպություն։ Եթե կա թեկուզ ինչ-որ փաստաթուղթ կամ հայտարարություն, որը վկայում է, որ նման էթնիկ զտումներ են տեղի ունեցել, խնդրում եմ, բարի եղեք մեզ հղումներ տրամադրեք», - ասել է Զախարովան։

Ադրբեջանի սեպտեմբերի 19-ի հարձակման հետևանքով, ըստ հայկական կողմի, Ղարաբաղը տվել է 223 զոհ, որոնցից 25-ը՝ խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա։

Վաշինգտոնն էլ օրեր առաջ հայտարարեց, թե Ադրբեջանն ընդգրկում է Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական սրբավայրերի պահպանման առնչությամբ առկա մտահոգություններից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG