Բելառուսում «Ազատության» Current Time կայքն ու սոցիալական էջերը «ծայրահեղական» են ճանաչվել։
Համապատասխան որոշումը հունվարի 5-ին կայացրել է Վիտեբսկի Ժելեզնոդորոժնի շրջանային դատարանը, տեղեկացնում է Current Time-ը։
Current Time-ը ստեղծվել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի կողմից՝ «Ամերիկայի Ձայն»-ի մասնակցությամբ և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի դրամաշնորհներով։
Current Time-ի առաքելությունը ժողովրդավարական արժեքների ու ինստիտուտների, ինչպես նաև մարդու իրավունքների խթանումն է:
Current Time հեռուստաալիքը ռուսերենով 24 ժամ հեռարձակվում է Ռուսաստանում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի երկրներում, ինչպես նաև այլ տարածաշրջաններում։