Մատչելիության հղումներ

Իրանն Օմանի ծոցում նավթ տեղափոխող նավ է առգրավել


Արխիվ
Արխիվ

Իրանի ռազմածովային ուժերը հաստատել են Օմանի ծոցում հունական Еmpire Navigation ընկերությանը պատկանող տանկերներից մեկի առգրավման մասին տեղեկությունը։ Այս մասին հաղորդում է իրանական «Մեհր» գործակալությունը՝ նշելով, որ St. Nicolas կոչվող նավը այժմ գտնվում է իրանցի զինվորականների վերահսկողության տակ և շարժվում է դեպի իրանական նավահանգիստներից մեկը։

Իրանական կողմի պնդմամբ՝ նավթ տեղափոխող այդ նավը առգրավվել է իրանական դատարանի որոշմամբ։Այս տանկերը նախկինում կոչվում էր Suez Rajan և ըստ ամերիկյան կողմի՝ իրանական նավթ էր տեղափոխում՝ շրջանցելով իսլամական հանրապետության դեմ սահմանված պատժամիջոցները։

2023-ին նավը ձերբակալվել էր ամերիկյան իշխանությունների կողմից, որից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունն ու տանկերի սեփականատերը համաձայնության էին եկել, ըստ որի՝ դրանում գտնվող շուրջ մեկ միլիոն բարել իրանական ծագման նավթը փոխանցվել էր ամերիկյան կողմին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG