Մատչելիության հղումներ

Ռուսաստան մատակարարված ադրբեջանական հավկիթների թիվը հասել է մեկուկես միլիոնի


Ռուսաստան մատակարարված ադրբեջանական հավկիթների թիվը հատել է մեկուկես միլիոնի շեմը, հաղորդել է ռուսաստանյան գյուղատնտեսության ոլորտում վերահսկողություն իրականացնող պետական գործակալությունը՝ «Ռոսսելխոզնադզորը»։

Գերատեսչության տեղեկություններով՝ ձվերի հերթական խմբաքանակը՝ շուրջ 306 հազար հատ, Ռուսաստանի տարածք է ներկրվել այսօր առավոտյան Դաղստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող «Յարաղ-Քազամլյար» անցակետով։

Ադրբեջանական ձվերի մատակարարումը Ռուսաստան մեկնարկեց այս ամսվա սկզբին, այն բանից հետո, երբ ռուսական շուկայում այդ ապրանքատեսակի սուր դեֆիցիտ արձանագրվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG