Մատչելիության հղումներ

Մոլդովայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ


Ռուսաստանում Մոլդովայի դեսպան Լիլիան Դարիուսը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Նրան խիստ բողոք է ներկայացվել՝ կապված «պաշտոնական Քիշնևի ոչ բարեկամական գործողությունների հետ»։

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարում է՝ եթե դրանք շարունակվեն, ապա ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում լրացուցիչ պատասխան միջոցներ ձեռնարկել։

Մոսկվան ընդգծել է, որ արձանագրել է «ռուսական և ռուսալեզու լրատվամիջոցների քաղաքական դրդապատճառներով հետապնդումների փաստեր, որոնք հակասում են խոսքի ազատության և լրագրողների իրավունքների պաշտպանության ոլորտում Քիշնևի միջազգային պարտավորություններին։ Մոլդովա մուտք գործող ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրականության դեպքերը դարձել են համակարգային, Մոլդովայի ղեկավարությունը շարունակում է հակառուսական բնույթի ագրեսիվ հայտարարություններ անել»։

Ի պատասխան՝ դեսպանին զեկուցվել է մոլդովացի մի շարք պաշտոնյաների մուտքը Ռուսաստան արգելելու որոշման մասին։

Մոսկվան նաև մտահոգություն է հայտնել Մոլդովայի տարածքում ՆԱՏՕ-ի երկրների հրահանգիչների մասնակցությամբ Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայողների վերապատրաստման մասին տեղեկությունների կապակցությամբ:

«Նման աջակցությունն անընդունելի է, այն հանգեցնում է Մոլդովայի չեզոք կարգավիճակի քայքայմանը և Կիևի ռեժիմի կողմից ռազմական գործողություններին նրա անմիջական մասնակցությանը», - ասված է արտգործնախարարության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG