Մատչելիության հղումներ

Ռուսական զորքերը մեկ օրում «գնդակոծել են Զապորոժիեի շրջանի 22 բնակավայր, ավերածություններ կան»


Ռուսական զորքերը մեկ օրում գնդակոծել են Զապորոժիեի շրջանի 22 բնակավայր, ավերածություններ կան: Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Յուրի Մալաշկոյի խոսքով՝ ընդհանուր առմամբ 169 հարված է հասցվել բազմակի հրթիռային համակարգերի և գրոհային անօդաչու սարքերի միջոցով։

Բացի այդ, ինչպես նա է պնդում, 126 հրետանային հարձակում է իրականացվել շրջանի առաջնագծի քաղաքների ու գյուղերի տարածքների վրա։

«Վեց հաղորդում է ստացվել բնակելի շենքերի ավերման մասին, քաղաքացիական անձինք չեն տուժել»,- նշել է Մալաշկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG