Մատչելիության հղումներ

Alaska Airlines-ը ժամանակավորապես դադարեցնում է Boing 737-9 MAX օդանավերի շահագործումը


Օրեգոնից Կալիֆորնիայի Օնտարիո օդանավակայան ուղևորվող Alaska Airlines ավիաընկերության օդանավում թռիչքից 6 րոպե անց պայթել է պատուհանի պանելը։ Ուրբաթ երեկո տեղի ունեցած այս միջադեպից անմիջապես հետո օդանավը վերադարձել էր և բարեհաջող վայրէջք կատարել Պորտլանդի օդանավակայանում։ Օդանավում 174 ուղևոր կար ու անձնակազմի 6 անդամ։

Միջադեպը տեղի է ունեցել Boing 737-9 MAX տեսակի օդանավում

Ավիաընկերությունը հայտնում է, որ ժամանակավորապես դադարեցնում է այդ օդանավերի թռիչքները, դրանք կվերսկսվեն ստուգումներից հետո, որը կարող է մի քանի օր տևել։ Alaska Airlines ավիաընկերության պարկում Բոինգի այդ տեսակի 65 օդանավ կա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG