Մատչելիության հղումներ

Այսօր մեկնարկում է ԱՄՆ պետքարտուղարի ու ԵՄ արտգործնախարարի այցը Մերձավոր արևելք


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը

Այսօր մեկնարկում է ԱՄՆ պետքարտուղարի ու Եվրամիության արտգործնախարարի այցը Մերձավոր արևելք, որի նպատակն է կանխել «Համաս»-ի ու Իսրայելի միջև շարունակվող պատերազմի ընդարձակումը դեպի Իսրայելի կողմից օկուպացված արևմտյան ափ ու Լիբանան։

Երեկ իսրայելական կողմի հրթիռակոծությունից 14 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ 9 երեխա, հաղորդում է «Ռոյթերը»՝ հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը։

Իսրայելը հայտարարում է, թե թիրախում են միայն Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի զինյալներն ու հրամանատարական կետերը:

Հոկտեմբերի 7-ից՝ «Համաս»-ի հարձակումից սկսված հակամարտության հետևանքով արդեն առնվազն 22 հազար պաղեստինցի է զոհվել, Գազայի հատվածի մեծ մասը վերածվել է ավերակների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG