Պաշտոնական Դելին հերքում է Ուկրաինային սպառազինություն՝ մասնավորաբար հրետանային արկեր փոխանցելու մասին մամուլում հայտնված տեղեկությունները։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ Ռանդխիր Ջայվասալը։
«Մեկ բան շատ հստակ է։ Մենք տեսել ենք լրատվամիջոցների այդ տեղեկությունները և այդ առիթով կարող ենք հստակորեն հայտարարել՝ մենք Ուկրաինա որևէ հրետանային սպառազինություն չենք առաքել։ Նման սպառազինությունը [այդ երկիր] չի արտահանվել ոչ վաճառքի, ոչ էլ անհատույց տրամադրման տեսքով», - հայտարարել է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարը։