Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր իր ստորագրությամբ վավերացրել է «Նախագահի մասին» օրենքի լրացումները՝ ըստ էության իրեն և իր ընտանիքի անդամներին ցմահ անձեռնմխելիությամբ օժտելով։
Նորացված օրենքի համաձայն՝ նախկին նախագահն ու նրա ընտանիքի անդամները չեն կարող քրեական հետապնդման ենթարկվել պաշտոնավարման ընթացքում կատարված հանցագործությունների համար, նրանց նկատմամբ բոլոր տեսակի քրեադատավարական գործողությունները, այդ թվում՝ ազատազրկումը համարվում են անօրինական։ Բացի այդ անձեռնմխելիությամբ են օժտվում նախկին նախագահի անշարժ գույքը, ֆինանսական ակտիվները և նամակագրությունը։