2023 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրերի 49,5 տոկոսը գաղտնի հրամանագրեր են եղել։ Այդպիսով նրա հրամանագրերից երկուսից մեկը գաղտնի էր։
Սա հաշվարկել է «Մեդիազոնա» հարթակը` ուսումնասիրելով բաց աղբյուրները՝ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումները։
2023-ին երկրի ղեկավարի գաղտնի հրամանագրերի քանակը պատմական ռեկորդ է գրանցել։ Նախորդ անգամ ամենաշատ գաղտնի հրամանագրերը արձանագրվել էին 2001 թվականին` չեչենական պատերազմի ընթացքում։ Այն ժամանկ գաղտնի էր Պուտինի հրամանագրերի 47 տոկոսը։