Մատչելիության հղումներ

Գազայում սպանված պաղեստինցիների թիվը մոտենում է 22 հազարին


Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում սպանված պաղեստինցիների թիվը մոտենում է 22 հազարին։ Այս մասին այսօր հաղորդել է ԱՄՆ և ԵՄ կողմից ահաբեկչական կառույց հռչակված «Համաս» շարժման վերահսկողության տակ գտնվող Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ` այսօրվա դրությամբ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 21 հազար 978 պաղեստինցի, ևս 56 հազար 697-ը վիրավորվել են։

«Զոհերի և վիրավորների 70 տոկոսը կանայք և երեխաներ են», - հայտարարել է Գազայի առողջապահական գերատեսչությունը՝ հավելելով, որ վերջին 24 ժամերին Իսրայելի գործողությունների հետևանքով 156 պաղեստինցի է զոհվել, ևս 246-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG