Մատչելիության հղումներ

Ընտրություններում Պուտինի հնարավոր մրցակիցների թիվն ավելանում է


Ռուսաստանում մարտին կայանալիք նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հնարավոր մրցակիցների թիվն աճում է։ Այսօր Ռուսաստանի Կենտրոնական Ընտրական հանձնաժողով առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել ևս երկու թեկնածուներ։ Առաջինը Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին է։ Այս մասին այսօր ТАСС գործակալությանը հաղորդել է Ռուսաստանի ԿԸՀ անդամ Անտոն Լոպատինը։

2022 թվականին մահացած Վլադիմիր Ժիրինովսկու ստեղծած կուսակցությունը Սլուցկուն նախագահի թեկնածու էր առաջադրել դեկտեմբերի 19-ին կայացած համագումարի ընթացքում։ Ամանորից առաջ Սլուցկին հայտարարել էր, որ իր քարոզարշավը սկսելու է երկրի ամենահեռավոր շրջաններից մեկից՝ Չուկոտկայից։

Այսօր գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ է ներկայացրել նաև Պետդումայի փոխխոսնակ, «Նոր մարդիկ» կուսակցության ղեկավար Վլադիսլավ Դավանկովը։ Թեկնածուների գրանցման մասին որոշումը ռուսական ԿԸՀ կկայացնի տասնօրյա ժամկետում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG