Մատչելիության հղումներ

Պուտինն ամանորյա ուղերձ է հղել Կրեմլի ֆոնին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին է դիմել ամանորյա ավանդական ուղերձով։ Այն արդեն տեսել են Կամչատկայի և Չուկոտկայի բնակիչները։ Այնտեղ արդեն Նոր տարի է։

Պուտինը ասել է, թե զինվորականները զգում են միլիոնավոր ռուսների աջակցությունը։

Բացի այդ, ՌԴ նախագահը նշել է, որ 2024-ը Ռուսաստանում հայտարարվել է ընտանիքի տարի։

Պուտինի հեռուստատեսային ամանորյա ուղերձը ձայնագրվել է Կրեմլի ավանդական տեսարանով: Նախորդ տարի դա զինվորականների ֆոնին էր։

Դեկտեմբերի 31-ին ռուսական սոցիալական ցանցերում տեղեկություններ հայտնվեցին, որ Պուտինի տեսաուղերձը ձայնագրվել է շաբաթ օրը՝ դեկտեմբերի 30-ին, Բելգորոդի հրետակոծության պատճառով, որի հետևանքով 24 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է վերաձայնագրված տեսանյութի մասին տեղեկությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG