Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի նախագահ Վահագան Խաչատրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Գալիք Նոր տարվա և Սուրբ Ծնունդի առթիվ շնորհավորելով Հայաստանի ղեկավարներին՝ Պուտինը վստահություն է հայտնել, որ երկու երկրների շահերին լիովին համապատասխանում է բարեկամական դաշնակցային հարաբերությունների և բազմապլան կառուցողական համագործակցության հետագա հետևողական զարգացումը:
Նոր տարվա կապակցությամբ Ադրբեջանի նախագահին հասցեագրած շնորհավորական հեռագրում Ռուսաստանի նախագահը նշել է, որ 2023 թվականին երկու երկրների դաշնակցային հարաբերությունները շատ հաջող են զարգացել, երկու ղեկավարների կանոնավոր հանդիպումները նպաստել են տարբեր ոլորտներում փոխշահավետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը: «Պուտինը համատեղ արդյունավետ աշխատանքը շարունակելու հույս է հայտնել՝ ինչպես երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ, այնպես էլ Հարավային Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում: