Մատչելիության հղումներ

Բաքուն արդյունավետ և կառուցողական է գնահատում Սանկտ Պետերբուրգում Փաշինյան-Ալիև շփումները


Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ

Բաքուն արդյունավետ և կառուցողական է գնահատում դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շփումները: Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

«Ադրբեջանական կողմն այդ շփումները համարում է արդյունավետ և կառուցողական երկու երկրների միջև խաղաղության օրակարգն առաջ տանելու առումով», - ասել է Հաջիևը TRT World թուրքական հեռուստակայանի թղթակցին:

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ Բաքուն լուրջ խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կնքելու խնդրում: Միաժամանակ, նա հրաժարվել է խոսել փաստաթղթի ստորագրման հնարավոր ժամկետի մասին, նշելով, որ Բաքուն և Երևանը դեռ շարունակում են բանակցությունները:

XS
SM
MD
LG