Մատչելիության հղումներ

Իրանում կախաղան են հանել երեք տղամարդու և մեկ կնոջ՝ Իսրայելի օգտին լրտեսության մեղադրանքով

Իրան - Ուրմիայի կենտրոնական բանտ, արխիվ
Իրան - Ուրմիայի կենտրոնական բանտ, արխիվ

Իրանի իշխանությունները այսօր առավոտյան կախաղան են հանել երեք տղամարդու և մեկ կնոջ՝ Իսրայելի օգտին լրտեսության մեղադրանքով։

Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, նրանք մեղավոր են ճանաչվել Իրանի անվտանգության ուժերի մի քանի ներկայացուցիչների գերեվարելու, գաղտնի տեղեկություններ հավաքագրելու և դիվերսիաներ նախապատրաստելու համար։

Այս մահապատժից մոտ մեկ շաբաթ առաջ Սիրիայում սպանվել էր Իրանի հեղափոխական գվարդիայի բարձրաստիճան զինվորականներից մեկը, ենթադրաբար իսրայելական կողմի ավիահարվածից։ Թեհրանը սպառնացել էր վրեժխնդիր լինել։

​
XS
SM
MD
LG