Ինքնահռչակ Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիան դեկտեմբերի 27-ին ստորագրել է նույն օրը առավոտյան խորհրդարանում վավերացված ռուս-աբխազական համաձայնագիրը, ըստ որի Պիցունդայի ամառանոցը փոխանցվում է Ռուսաստանին։
Ծովախորշում ընկած Պիցունդայի հայտնի կառավարական ամառանոցը կառուցվել է 1961 թվականին։
«Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գեորգի Գախարիան սոցցանցում գրել է, որ Ռուսաստանը օկուպացված Աբխազիայի անեքսիայի ևս մեկ քայլ կատարեց «Վրացական երազանքի» լռության ֆոնին»։