Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից 90 կիլոմետր հյուսիս ընկած Տոհանի քաղաքում զբոսաշրջային ճամբարում բռնկված հրդեհի հետևանքով 6 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 3-ը անհետ կորած են, որոնցից երկուսը երեխաներ են։
Ferma Dacilor կոչվող զբոսաշրջային փայտե տան հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն, բայց իշխանությունները հաղորդում են, որ այն գործելու համար հակահրդեհային տեսչության թույլտվություն չի ունեցել։
Ռումինական մամուլը գրում է, որ սեփականատերը կապեր է ունցել կազմակերպված հանցավորության հետ։