Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը բոյկոտելը պետք է ավարտվի այդ դաշինքը լքելով. Սոսի Թաթիկյան


ՀԱՊԿ-ը բոյկոտելը պետք է ավարտվի այդ դաշինքը լքելով, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ Սոսի Թաթիկյանը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Վարչապետ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում է, ճի՞շտ եք համարում այս որոշումը գրեթե ամբողջ տարվա ընթացքում բոյկոտի ֆոնին և ռուսական միջնորդության, կարելի է ասել, ձախողումից հետո:

Սոսի Թաթիկյան. - Եթե ՀԱՊԿ-ի ֆորմատը լիներ, ես միանշանակ կասեի, որ սխալ է, ես գտնում եմ, որ ՀԱՊԿ-ը պետք է ընդհանրապես բոյկոտել, սակայն ԵԱՏՄ-ն, ԱՊՀ-ն մի քիչ ավելի բարդ է, քանի որ ուրիշ բան է, որ մենք ակնհայտ է, որ անվտանգային որևէ առավելություն ոչ միայն չենք ստանում ՀԱՊԿ-ի անդամ լինելու շնորհիվ, այլև տուժում ենք բավականին այդ անդամակցության պատճառով, ու ակնհայտ է, որ մենք արդեն իսկ սկսել ենք արդեն 1,5 տարի է ՀԱՊԿ-ը բոյկոտելու ճանապարհը և կարծում եմ, որ այդ ճանապարհին պետք է լինել հետևողական ու ի վերջո դա պետք է իր եզրահանգումն ունենա, ինչպես Ուզբեկստանի պարագայում եղավ, այսինքն, ՀԱՊԿ-ից դուրս գալը:

ԵԱՏՄ-ն ավելի բարդ է, քանի որ մենք տնտեսական թելերով այնքան ենք կապված ԵԱՏՄ-ի շրջանակում և տնտեսական կապերն իրականում երևի նույնիսկ ավելի բարդ է կտրել, քանի որ այդ կապերն ի տարբերություն ՀԱՊԿ-ի գոյություն չունեցող կապերի, այդ կապերը՝ ԵԱՏՄ-ի, գոյություն ունեն, դա է մեր շուկան կամ գոնե շուկայի մի մասը և ԱՊՀ-ի էլ, մենք այժմ ԱՊՀ-ի անդամ ենք: Ուրիշ բան է փոխել արտաքին քաղաքականության ուղղվածությունը, և ես չեմ խոսում այդ վեկտորի փոփոխության մասն միանշանակ, քանի որ ես այնքան էլ չեմ ընդունում այդ ձևակերպումը, որ մենք վեկտոր ենք փոխում, դա մի քիչ սև ու սպիտակ ձևակերպում է, սակայն ճիշտ կլինի Ռուսաստանի հակազդեցությունը չեզոքացնել: այսինքն, ես վտանգավոր եմ համարում Ռուսաստանի հետ բացարձակ կոնֆրոնտացիայի գնալը: Ուրիշ բան է, որ մենք հայտնենք ՀԱՊԿ-ից ու կոնկրետ Ռուսաստանից մեր դժգոհությունները, մեր տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցում մեզ չաջակցելու և Արցախի հայաթափման հարցի հետ կապված, ուրիշ բան է, որ մենք բոյկոտենք այն բոլոր ֆորմատները, որոնք ստեղծվել են Ռուսաստանի միջոցով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

XS
SM
MD
LG