Մատչելիության հղումներ

Ակնհայտ են մայդանի հեղաշրջման տեխնիկայով Սերբիայում վիճակը խարխլելու Արևմուտքի փորձերը. Զախարովա


Անկարգություններ Բելգրադում, 24 դեկտեմբերի, 2023թ.
Անկարգություններ Բելգրադում, 24 դեկտեմբերի, 2023թ.

Հավաքական Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Սերբիայում և այդ նպատակով «մայդանային հեղաշրջումների» մեթոդներ է կիրառում, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ակնհայտ են մայդանի հեղաշրջման տեխնիկայի միջոցով իրավիճակը խարխլելու հավաքական Արևմուտքի փորձերը»,- ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալությանը փոխանցել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ հնարավոր միակ արձագանքը պետք է լինի երկրի Սահմանադրության տառն ու ոգին խստորեն պահպանելը և հարգանքն ազգային շահերի համար քվեարկած սերբ ժողովրդի ընտրության նկատմամբ:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժողովրդին ուղղված արտակարգ ուղերձում ասել է, որ արևմտամետ ընդդիմության ակտիվիստների կողմից Բելգրադի քաղաքային վարչակազմի շենքը գրոհելու փորձը պայմանավորված է արտաքին գործոնով և նպատակ ունի խարխլել երկրի ինքնիշխանությունը:

Ավելի վաղ Սերբիայի ղեկավարն ասել է, թե ընդդիմության բողոքներն ու սադրիչ հայտարարություններն ապարդյուն կլինեն, քանի որ երկրում «իշխանությունը փոխվում է միայն ընտրությունների ժամանակ»։

XS
SM
MD
LG