Չեխիան ֆինանսական օգնություն կտրամադրի Ուկրաինայի այն քաղաքացիներին, ովքեր լքել են երկիրը ռուսական լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր, բայց ցանկանում են վերադառնալ իրենց հայրենիք։ Համապատասխան օրենքը, որը մշակվել է Ներքին գործերի նախարարության կողմից, ստորագրել է երկրի նախագահը։
Երկրի կառավարությունը դեռ չի որոշել վճարման չափը, հայտնի է միայն, որ այդ իրավունքից կարելի է օգտվել միայն մեկ անգամ։ Ուկրաինացիները կկարողանան վերադառնալ Չեխիա, եթե վերադարձնեն իրենց տրամադրված ֆինանսական օգնության կեսը։
Օրենքի բացատրական գրության մեջ նշվում է փոքր հավանականությունը, որ պատերազմը կավարտվի մոտ ապագայում, և այդ պատճառով ուկրաինացի փախստականների պաշտպանության ծրագիրը կերկարաձգվի մինչև 2025 թվականի մարտի 31-ը։
Միգրացիայի միջազգային կազմակերպության հարցման համաձայն՝ Չեխիայում ուկրաինացի փախստականների 10 տոկոսը ծրագրում է մոտ ապագայում վերադառնալ Ուկրաինա, 66 տոկոսը հույս ունի մի օր վերադառնալ հայրենիք։ Ընդ որում, ուկրաինացի փախստականների 75 տոկոսը դեռ չի ծրագրում Չեխիայից որևէ տեղ տեղափոխվել։