ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային, X-ի իր էջում գրել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջեթ Բրինքը։
Սուրբ ծննդյան տոներն են մոտենում, իսկ Ռուսաստանն անցած գիշեր անօդաչու թռչող սարքերով հուժկու հարվածներ է հասցրել Ուկրաինային, գրել է դեսպանը։
«Նվերներ տալու և տոնական գնումներ կատարելու փոխարեն ուկրաինացիները ստիպված են անքուն գիշերներ անցկացնել ապաստարաններում։ Ռուսաստանի դաժանությունը ամենօրյա իրականություն է, բայց ԱՄՆ-ը կշարունակի մնալ Ուկրաինայի կողքին», - գրել է դեսպանը՝ կից նկարներ հրապարակել։
Դեկտեմբերի 22-ի գիշերը ռուսական զորքերը «Շահեդ»-ներով կրկին հարվածել են Ուկրաինայի ողջ տարածքին, ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի այսօր առավոտյան տարածած զեկույցում։ Հաղորդագրության համաձայն՝ ՀՕՊ-ը 24 ԱԹՍ է խոցել։
Ըստ Կիևի՝ խոցված անօդաչու թռչող սարքերի բեկորները ընկել են Սոլոմենսկի, Գոլոսեևսկի և Դառնիցկի շրջանների վրա, երկու մարդ վիրավորվել է։
Ուկրաինա ներխուժումից ի վեր Ռուսաստանը հերքում է խաղաղ բնակչության ուղղությամբ հարձակումները։