Մատչելիության հղումներ

Ուզբեկստանը Ռուսաստանին միացնելու՝ ռուս գործչի խոսքերի առնչությամբ դեսպանը կանչվել է ԱԳՆ


Ռուս գրող և քաղաքական գործիչ Զախար Պրիլեպին, արխիվ
Ռուս գրող և քաղաքական գործիչ Զախար Պրիլեպին, արխիվ

Ռուսաստանի դեսպան Օլեգ Մալգինովը կանչվել է Ուզբեկստանի արտգործնախարարություն, որտեղ նրան ասվել է, որ «Ուզբեկստանը Ռուսաստանին միացնելու»՝ կուսակցական առաջնորդ Զախար Պրիլեպինի խոսքերը խորը մտահոգություն են առաջացնում և չեն համապատասխանում երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության ոգուն։

Գրող Զախար Պրիլեպինը Ռուսաստանի քաղաքական կուսակցություններից մեկի՝ "Справедливая Россия - Патриоты - За правду"-ի համանախագահն է։

Ռուսաստանի արտգործնախարարությունը պարզաբանել է, որ աշխատանքային միգրացիայի և դրա հետ կապված՝ Ուզբեկստանի տարածքը Ռուսաստանին միացնելու Պրիլեպինի խոսքերը նրա անձնական կարծիքն է և չի արտահայտում Մոսկվայի պաշտոնական տեսակետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG