Մատչելիության հղումներ

Երևանի բանակցային փաթեթը ձգձգվել է, քանի որ Ադրբեջանը չորս հանդիպում մերժել է. վարչապետ


Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, շատ կարևոր է, որ հիմնվեն արդեն իսկ բրյուսելյան հարթակում համաձայնեցված երեք սկզբունքների վրա, Հանրայինի եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը շարունակվում է, այդ թվում՝ օնլայն ռեժիմով։

Պայմանագրի 6-րդ տարբերակը պաշտոնական Երևանը Բաքվին է փոխանցել նոյեմբերի 21-ին:

«Իրենք մեզ մեղադրում էին, որ երկու ամիս չէինք տալիս։ Ի՞նչն էր դրա պատճառը։ Մեր առաջարկները պատրաստ էին, և առաջիկայում նախատեսվում էին հանդիպումներ, իրադրությունները զարգանում են, նաև որոշակի ըմբռնում է պետք ձևավորել... մեր բանակցային փաթեթը ձգձգվել է այն պատճառով, որ Ադրբեջանը չորս հանդիպում իրար վրա մերժել է։ Բայց հիմա էլ ես համարում եմ, որ բանակցությունները շարունակվում են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ։ Աշխատանքային մակարդակում շփումներ կան, այն շփումները, որոնց մասին խոսել ենք, գիտեք, և կարող են նաև նոր շփումներ լինել», - ասել է նա։

XS
SM
MD
LG