Մատչելիության հղումներ

«Ձմեռն էստեղ չենք կարող». շուրջ 600 արցախցի դեռ պետության տրամադրած ժամանակավոր կացարաններում է


Հնաբերդի մշակույթի տան բեմը Լարիսա Հովսեփյանն է փորձում աշխուժացնել։ Բուռն ծափեր չկան, տիկին Անյան նրա միակ հանդիսատեսն է, երկուսով են օրեր մթնեցնում Արարատի մարզի այս գյուղի մշակույթի տանը։ Արցախից են տեղահանվել։

Տեղահանման առաջին օրերին շենքը լի էր փախստականներով, բոլորը տեղափոխվեցին, մնացին տիկին Լարիսան և Արցախի ռուս հարսը՝ տիկին Անյան։

«Ռուս-հայկական դաշինքը թեկուզ խախտել են ամեն տեղ, բայց մենք այդ դաշինքը պահում ենք», - «Ազատությանն» ասում է տիկին Լարիսան։

Ճակատագիրը նրանց միավորել էր դեռ Ստեփանակերտում. մեկը 20 թվականին Թաղավարդից էր փախել, մյուսը՝ Շուշիից... Երկուսով էլ ծերանոց են ուզում, թե չէ ձմեռը «չենք հանի», ասում է 80-ամյա Լարիսա Հովսեփյանը. - «Մենք արդեն մեր կյանքն անցել ենք, մեզ համար ավելի լավ է՝ ծերանոցում մնանք, քան ստեղ։ Եթե էստեղ մնանք, ձմեռը չենք կարող անցկացնել, մեռնելու ենք»։

Գյուղապետը իրենց դուրս չի հրավիրում շենքից, բայց ասում են՝ մարզպետարանից են եկել, թե վարձով տուն գտեք, գնացեք։

Արցախցիներից շուրջ 600-ը դեռևս պետության տրամադրած ժամանակավոր կացարաններում են՝ դպրոց, մանկապարտեզ, հյուրատներ, Սևանի ափի հանգստյան տանն էլ դեռ տեղահանվածներ կան։ Հնաբերդում մշակույթի տնից բացի, 26 հոգի էլ դպրոցի հին շենքում է, մեծ մասը՝ նույն Ասկերանի շրջանի նույն՝ Հովսեփավան գյուղից։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG