Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչն այցելել է Վրաստան


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան այցել է Վրաստան։

Նա հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին։ Կողմերը մտքեր են փոխանակել Վրաստանում և տարածաշրջանում անվտանգային իրավիճակի ու սպառնալիքների շուրջ։ Կարևոր է համարվել ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության փաթեթի հաջող իրականացումը և դաշինքի աջակցությունը Վրաստանի կարիքներին։

Բուրչուլաձեն Կոլոմինային շնորհակալություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ձգտումները պաշտպանելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG