Մատչելիության հղումներ

Ստեփանակերտ տանող ճանապարհին վթարի է ենթարկվել Ադրբեջանի ֆուտբոլային լիգայի աշխատակիցներին տեղափոխող միկրոավտոբուսը, կան տուժածներ


Արխիվ
Արխիվ

Աղդամի շրջանում վթարի է ենթարկվել Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի աշխատակիցներին տեղափոխող միկրոավտուբուսը, հայտնում է «Թուրան» գործակալությունը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վեց մարդ տուժել է, երկուսի վիճակը գնահատվում է ծանր։ Տուժածների թվում է Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի նախագահ Էլխան Սամեդովը։

Հաղորդվում է, որ միկրոավտոբուսը մեկնում էր Ստեփանակերտ, որտեղ դեկտեմբերի 21-ին նախատեսված է Ադրբեջանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղը «Ղարաբաղ» ու ադրբեջանական բանակի մարզական ակումբների միջև։

Այդ հանդիպումը, ինչպես ավելի վաղ հաղորդվել է, պետք է տեղի ունենա Ստեփանակերտի մարզադաշտում․ խաղից առաջ Ադրբեջանի իշխանությունները հեռացրել են Արցախի դրոշի գույներով մարզադաշտի աթոռները՝ փոխարենը տեղադրելով ադրբեջանական դրոշի գույներով աթոռներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG