Մատչելիության հղումներ

«3+3» ձևաչափի դռները դեռ բաց են Վրաստանի առաջ. Գալուզին


ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը ենթադրող «3+3» ձևաչափը հասանելի է Վրաստանին, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

«Մեր վրացի հարևանների համար «3+3» ձևաչափի դռները միշտ բաց են, երբ և եթե նրանք պատրաստ զգան մասնակցել, մնացած բոլոր հինգ երկրները, վստահ եմ, կողջունեն դա», - նշել է նա:

Միխայիլ Գալուզինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվորեն մասնակցել «3+3-ի աշխատանքներին, նշելով, որ այդ համագործակցությունը կարևոր է տարածաշրջանի խնդիրների լուծման համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG