Ռուսաստանի խոշորագույն հրատարակիչներից մեկը՝ АСТ-ը, հայտարարել է, թե դադարեցնում է Բորիս Ակունինի և Դմիտրի Բիկովի գրքերի տարածումը, քանի որ «հեղինակների հրապարակային հայտարարությունները հասարակական լայն հնչեղություն են ստացել և իրավական գնահատականի կարիք ունեն»։
Գրքերի մատակարարումը գրախանութներ դադարեցվել է, մի շարք գրախանութներում դրանք արդեն իսկ հանվել են վաճառքից։
Ակունինն ու Բիկովը այժմ ապրում են Ռուսաստանից դուրս, քննադատում են պատերազմն Ուկրաինայի դեմ և դատապարտում Կրեմլի գործողությունները։