«Ազատություն» ռ/կ լրագրող Նարինե Ղալեչյանի՝ «ՄԻԱՎ-ով ապրող կնոջ հիվանդասենյակի դուռը երեխայի ծնունդից հետո մի ամբողջ օր ոչ մի բժիշկ չի բացել» ռեպորտաժը միանգամից երկու մրցանակ է ստացել՝ «Գլխավոր մրցանակ»՝ լավագույն ռադիոհաղորդում / փոդքասթ անվանակարգում և «Հատուկ մրցանակ»:
Մրցանակները հանձնեցին ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի հայաստանյան գրասենյակի համակարգող Ռոզա Բաբայանն ու «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Հոդված3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» ամենամյա մրցանակաբաշխության հիմնական նպատակը մարդու իրավունքների լուսաբանման խթանումն է, Մարդու իրավունքների թեմաներով հոդվածների բովանդակության որակի բարձրացումն ու խնդիրների վերհանման զգայուն և ճիշտ մոտեցումների արմատավորումը։